Գտնվում է ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Սպիտակասար լեռնագագաթի հվ. լանջից` 3200 մ բարձրից: Երկար. 55 կմ է, ջրհավաք ավազանը` 52 կմ2: Հոսում է կիրճանման հովտով, միանում Քաջառու գետին: Գառնի գի մոտ առաջացնում է խոր կիրճ, աջից ընդունում Գողթ վտակը: Լանջազատ գից ներքև դուրս է գալիս Արարատյան դաշտ և թափվում Արաքսը` 815 մ բարձր. վրա: Սնումը հիմնականում ստորերկրյա (69%) և հալոցքային (21 %) է, վարարումը` ապրիլհունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը: Տարեկան միջին ծախսը 6,9 մ3/վ է (Լանջազատ գ.), առավելագույնը` մ3/վ, հոսքը` 218 մլն մ3:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *