Ագարակ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Ագարակ համայնքում, հեռավորությունը մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ։ Ագարակը նաև ճանաչված է եղել որպես Ակերակ, Ակերան։
Ագարակ գյուղի միջով է հոսում Ամբերդ գետը. այն սկիզբ է առնում Արագածի լանջերից և հոսելով Տեղեր, Բյուրական, Աղձք բնակավայրերով՝ հասնում է մինչև Ագարակ՝ ոռոգելով շրջակա այգիներն ու դաշտերը։
- Բնակատեղի մ.թ.ա. 4 հզ զարգացած մջնդ հվ-ամ մասում Ամբերդ գետի աջ ափին, գյուղի եզրին, Երևան- Գյումրի ավտոխճուղու երկու կողմերում, հուշարձանի տարածքը հայտարարված է պատմամշակութային արգելոց
- Դամբարանադաշտ մ.թ.ա. 2 հզ 0,5 կմ աե Ագարակ
- Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ (Թուխ Մանուկ) 10 դ. հս մասում ավերված
- Եկեղեցի Սբ. Աստվածածին 5-6 դդ. հս-աե մասում
- Մզկիթ 17 դ. գ.մ. պարսկական
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!